BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մերը քաղաքական ռոմանտիզմն է

Մերը քաղաքական ռոմանտիզմն է
09.03.2025 | 15:36

Ամերիկյան քաղաքական ռեալիզմը հուշում է, որ ամենից ծիծաղելին այն է, երբ եվրոպացիները սպառնում են ՌԴ-ին:

ՌԴ-ի զուսպ պահվածքը թուլության նշան չէ, այլ՝ հաշվենկատության ցուցիչ:

Ռուսները դիմացկուն են, երկար տարածությունների ու պայքարի պատրաստ, ու գինը կարևոր չի նրանց համար, քանի որ հաղթանակն է արժեքավոր:

Հայերը սեղանների վրա խաղաղության համար էին խմում, մինչդեռ պետք էր/է հաղթանակի համար բաժակ բարձրացնեին:

Ի դեպ, նախկին աշխարհակարգը ռուսական փաստարկները ջախջախեցին, գցեցին մի կողմ:

Իհարկե, հայերը էմոցիոնալ այլ պատկերացումներ ունեն ՌԴ-ի ու ռուսական քաղաքականության մասին, բայց ոչինչ, հայկական քաղաքական ավանդույթը, որ գեոպոլիտիկա ու մեծերի քաղաքականություն է վերլուծում, հազվադեպ է ռեալիզմով առաջնորդվում, մերը քաղաքական ռոմանտիզմն է ու խաչակրաց արշավանքներ սպասելը, հետո դրանցից նեղվելը:

Ցեղասպանությունը միջազգային քաղաքականության գործիք է:

Ցեղասպանվելը նաև կոնկրետ ազգի պոպուլիստական ընտրության արդյունք է. էս պահին դա Սիրիայում է:

Իսկ չցեղասպանվելու համար ազգը պետք է

քաղաքական ինքնագիտակցություն ու գիտակցություն ունենա, որպես արժեք ընդունի իր ով լինելը,

Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդի գաղափարը

որպես վրեժի մոտիվացիա սահմանի,

Արցախի ազատագրումը արժեք հռչակի և

ոչ թե, աղքատությունը ուղեղում, ստամոքսը հայտարարի որպես գոյության նպատակ և ամենակարևորը՝ գիշերը АК-12-ի հետ քնի:

Հոգին, կամքը և միտքն են կառավարւմ մարդուն, որոնք երեքն էլ հոգևոր կատեգորիաներ են:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2694

Մեկնաբանություններ